Четверг, 13.12.2018, 05:44 Приветствую Вас Гость | RSS Главная maragha_genocide_movie/Ֆիլմ Մարաղա Регистрация Вход
Меню сайта

...
 
 
 

Социальные закл...


Обыкновенный ГЕНОЦИД - Марага 1992

maragha_genocide_movie

«Սովորական ցեղասպանություն».Մարաղայի ջարդերի մասին փաստավավերագրական ֆիլմ

Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ (Հ1) ցուցադրված «Մարաղա, 10 ապրիլի 1992 թվական» ֆիլմը նպատակ ունի լույս սփռել Ղարաբաղյան պատերազմի ողբերգական էջերից մեկի վրա, որը մինչ այս միջազգային հանրության ուշադրությանը չի արժանացել:

Ֆիլմում ներկայացված վկայություններն ու փաստերը ցույց են տալիս ադրբեջանցիների իրականացրած կոտորածը Մարաղա գյուղում: Զանգվածային սպանություններն ու գերեվարումներն անմիջականորեն կապված էին Բաքվի նավթային շահերի հետ: Այստեղ ներկայացված կադրերը նկարահանվել են գյուղը բնաջնջելու հենց հաջորդ օրը. դրանցում երևում են մարաղացիների խոշտանգված ու այրված դիակները:

«Մարաղայի սարսափելի դեպքերը, ցավոք, չեն արժանացել միջազգային հանրության ուշադրությանը: Այս ֆիլմում խոսքը տրվել է հենց Մարաղայի նախկին բնակիչներին նրանք ականատես են եղել այն բոլոր վայրագություններին, որոնք կատարեցին ադրբեջանցիները 1992 թվականի ապրիլի 10-ին»,- ասում է ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Մարինա Գրիգորյանը:

Երեք ամիս ազերիների ձեռքում պատանդ մնացած Կարինե Պողոսյանը պատմում է. «Թե ինչ կատարվեց այդ օրը, աննկարագրելի է: Ադրբեջանցիները զինված էին մուրճերով ու կացիններով, անվերջ հայհոյում էին հայերին ու քրիստոնյաներին»:

Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատի նախկին հրամանատար Ռոմա Կարապետյանն ասում է, որ այդ օրն այրվեց 173 տուն, սպանվեց 50 հոգի և 60 հոգի պատանդ վերցվեց: Նրա խոսքով` ադրբեջանցիները դաշույններով դիակների վրա խաչեր էին անում:

Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից է եղել և այսօր շարունակում է մնալ ադրբեջանցիների հսկողության տակ, իսկ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա Նոր Մարաղա գյուղն է, որտեղ ապրում են նախկին մարաղացիներ:

«Մարաղա, 10 ապրիլի 1992 թվական» ֆիլմը «Սովորական ցեղասպանություն» ֆիլամաշարի երրորդ ֆիլմն է: Այս նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ և շարունակական է լինելու:


Смотреть фильм онлайн

Part 1





>
Форма входа

Реклама
Яндекс.Погода
 
 
 
 
 
 
 
 

Статистика
Яндекс.Метрика
Яндекс цитирования

Copyright MyCorp © 2018