Вторник, 12.12.2017, 01:54 Приветствую Вас Гость | RSS Главная Siranush Harutunyan Регистрация Вход
Меню сайта

...
 
 
 

Социальные закл...


Սիրուշո Հարութունյան

SIRUSHO

Ընդհանուր տեղեկություններ

Ի ծնե տրված անունը Սիրանուշ Հարությունյան
Ծնվել է Հունվարի 7, 1987
Երևան, Հայաստան
Ծագումը Հայ
Ոճ(եր)ը Պոպ, ժողովրդական, ռոմանս
Գործունեությունը Երգչուհի, երգահան
Գործիք(ներ) Վոկալ
դաշնամուր
Գործունեության
տարիներ 1999 - ներկա
Վեբ-կայք http://www.sirusho.am

Սիրուշո (իրակական անունը՝ Սիրանուշ Հարությունյան, ծնվ. հունվարի 7, 1987 Երևան) — հայ փոփ երգչուհի։ Սիրուշոն ներկայացնում էր Հայաստանը Եվրատեսիլ 2008-ին Բելգրադում (Սերբիա)։ Ընտրված երգը «Քելե Քելե»-ն էր։ Այն գրավել է չորրորդ մրցույթային տեղը:

Մանկություն և կրթություն

Սիրուշոն հաճախել է Խաչիկ Դաշտենցի անվան միջնակարգ դպրոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել Կանադայում, երբ յոթ տարեկան էր։ Ինը տարեկանում ստացել է մրցանակ իր «Լուսաբաց» երգի համար։ Սիրուշոն դաշնամուրի դասերի է հետևել Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում, իսկ այժմ ուսանում է դիվանագիտություն Երևանի պետական համալսարանում։ Սիրուշոն հայտնի հայ երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է։

Առաջին երգերը

Սիրուշոյի առաջին ալբոմը լույս է տեսել 1999-ին, «Սիրուշո» վերտառությամբ, իսկ երկրորդը՝ «Շերամ»-ը, 2005-ին։ Համերգներով հանդես է եկել Կանադայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Լեհաստանում, Հունաստանում, Հոլանդիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սիրիայում և այլուր։

Սիրուշոյի համար երգեր են գրում հայտնի հեղինակներ, սակայն նա նույնպես գրել է մի շարք հայերեն և անգլերեն երգեր։ Հայաստանում առաջին անգամ անցացված Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության ժամանակ Սիրուշոն արժանացավ «Հայ երգարվեստի ապագա», իսկ 2005 թվականին Տարվա լավագույն ալբոմ մրցանակին և ճանաչվեց Տարվա լավագույն երգչուհի։



Sirusho I like it




Sirusho, Elena Boaz



Форма входа

Реклама
Яндекс.Погода
 
 
 
 
 
 
 
 

Статистика
Яндекс.Метрика
Яндекс цитирования

Copyright MyCorp © 2017